Լոռիում կան բնակավայրեր, որոնք դեռ կտրված են արտաքին աշխարհից
Այս պահին Լոռիում ու Տավուշում փրկարար ծառայությունը հերթապահություն է իրականացնում, իսկ աշխատանքերը շարունակվում են, ABC Media-ի հետ զրույցում ասել է Ալավերդու բնակիչներից մեկը:
Նրա խոսքով, մասնավորապես, տեղեկացրել է, որ ստուգում են բազաբնակարան շենքերի վերևի հարկերի բնակարանները, այնտեղ գտնվող անձանց տարհանելու համար:
Բնակչի խոսքով՝ կան վայրեր, որտեղ անցանելությունը զրոյական է: Մասնավորապես, Սանահին կայարանի կամրջակի փլուզումից հետո, հանդիպակաց թաղամասը կորցրել է կապը արտաքին աշխարհի հետ: Նույն խնդիրն առկա է նաև Ալավերդուց ներքև՝ Բագրատաշեն գնացող բնակավայրերում:
ABC Media-ի աղբյուրի փոխանցմամբ՝ առաջնային խնդիր է առնվազն ժամանակավոր լուծել այն շենք-շինությունների խնդիրը, որոնք վնասվել են ջրհեղեղի պատճառով:
Աղետի պատճառով զոհվածներից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, նախնական տվյալներով՝ Ձորագետի պահակն էր:
Ալավերդիում այս պահին ընթանում է ինտերնետի ու հեռախոսակապի վերականգնման աշխատանքները: Առայժմ կան հատվածներ, որտեղ բացակայում է ինտերնետն ու կապը, բայց աշխատանքները շարունակվում են: