Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 273 մասնակից. ՆԳՆ
Ժամը 12։30-ի դրությամբ բերման է ենթարկվել 273 քաղաքացի:
Ժամը 11։30-ի դրությամբ բերման է ենթարկվել 240 քաղաքացի:
Ժամը 11:00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 226 է։
Ժամը 10։10-ի դրությամբ՝ բերման է ենթարկվել ակցիայի 196 մասնակից։
Ժամը 09:30-ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 137 մասնակից ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել․ այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանութունից։
«Այս պահի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից»,–հայտնել է ՆԳՆ–ից։
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները սկսվել էր վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները և Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Խին Երևանցի փողոցները։