24 Դեկ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկո՛լ, քեզանից վախեցող չկա, պայքարը մինչև  վերջ ենք տանելու. Աբրահամ Գասպարյան 

Նիկո՛լ, քեզանից վախեցող չկա, պայքարը մինչև  վերջ ենք տանելու. Աբրահամ Գասպարյան 

Կամակատար ոստիկանություն, Փաշինյանի վարչախմբի համհարզ, կատարածու. մեկնաբանելով ոստիկանների գործողությունները՝ ABC media-ի հետ զրույցում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը՝ ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո:

«Այս պահի դրությամբ` ավելի քան 230 մարդ արդեն բերման է ենթարկվել, մի քանիսին ձերբակալելու որոշում կա, մենք տեսնում ենք, որ նույնիսկ բիրտ ուժ է կիրառվում քաղաքացիների նկատմամբ, ընդ որում՝ կապ չունի սեռ, տարիք, հանգամանք։ Մեզանում արժեքները այնքան են խեղաթյուրվել, որ յոթերորդ դասարանի անտառաճանաչը կարող է ձեռք բարձրացնել ընդհուպ գիտության թեկնածուի կամ դոկտորի վրա, մենք այս կարգի ենք բարոյական անկում ապրել, բայց իրենք մեզ պիտի սովորեցնեն, թե օրենքը որն է, երկիր պահելը ինչպես է լինում»,- ասել է Աբրահամ Գասպարյանը։ Նրա խոսքով՝ այս ամեն ինչի վերջը տրվելու է, արշալույսը մոտ է: «Նիկո՛լ, քեզանից վախեցող չկա, ո՛չ քեզնից, ո՛չ քո մաուգլիներից, ո՛չ քո ոհմակից, այս պայքարը տանելու ենք մինչև վերջ»,-ասել է նա։ 

Հիշեցնենք, որ Աբրահամ Գասպարյանն այսօր բերման էր ենթարկվել Դավիթ Անհաղթ – Ուլնեցի խաչմերուկում անհնազանդության ակցիա իրականացնելու ընթացքում: