Փլվել է 17 կամուրջ, որոնցից 5-6-ը՝ խոշոր
Ընդհանուր առմամբ մոտ 17 կամուրջ ունենք փլված: Այս մասին ասել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ ունենք, որ բավականին խոշոր կամուրջներ են, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվեն դրանց վերականգնման համար»,-այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Սանոսյանի խոսքով, դրանց փլվելը ստեղծել է լուրջ կապի խնդիր մեր մի շարք բնակավայրերի հետ:
«Եթե այն փոքր համայնքների պարագայում լուծումներ գտնվել են, և այդ համայնքներում կապի խնդիր չկա, այս պարագայում այս կամուրջների փլվելն այդ խնդիրը ստեղծել է»,- ասել է նախարարը: