Ոստիկանները հրաման ունեն քանակ ապահովելու, բիրտ ուժ ցուցադրելու․ իրավապաշտպան
«Ինձ նոր տեղեկացրին, որ բերման ենթարկվածների թիվը մոտ 300 է։ Վստահորեն կարող եմ ասել, որ հիմնականում ապօրինի են բերման ենթարկվել, ինքս եմ ականատես եղել՝ «կարմիրբերետավորները» մտնում են մայթեր, բոլորին հավաքում են։ Նրանք, կարծես հրաման ունեն քանակ ապահովելու, բիրտ ուժ ցուցադրելու համար, որպեսզի վախ ներշնչեն մարդկանց մեջ, բայց տեսնում եք, թե ինչպես է շարժումը ձնագնդի էֆեկտ ստանում։ Որևէ մեկի մոտ վախ չի առաջանում»,- ABCmedia-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը։