27 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
4.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը պլանավորել էր Սարդարապատում լինել 08։30-ին, բայց գնաց գաղտնագողի․ Գառնիկ Դանիելյան

Փաշինյանը պլանավորել էր Սարդարապատում լինել 08։30-ին, բայց գնաց գաղտնագողի․ Գառնիկ Դանիելյան

Մեզ հասած լուրերի համաձայն` օկուպացիոն ռեժիմի ղեկավարը հրաման է իջեցրել վրեժ լուծել, քանի որ իր պլանները տապալվում են, իսկ այդ պահին թիրախ դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսը. լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Իրենք այս կերպ ասում են, որ մենք այլևս ոչնչի առաջ կանգ չենք առնի, եթե պետք եղավ ֆիզիկական ուժ կկիրառենք, իրենցից ամեն ինչ էլ սպասելի է»,-ասել է պատգամավորը։

Պատգամավորը նշել է, որ մեր հասարակությունն այս իշխանությունից պիտի ամեն ինչ սպասի։ «Ես` որպես ԱԺ պատգամավոր, նամակներ եմ ստանում, ինձ նամակ է եկել, թե Փաշինյանը որ ժամին պիտի գնա Սարդարապատ։ Հենց հիմա իմ հեռախոսի մեջ ինձ եկած հրավեր կա՝ 08։30 պիտի սկսվեր միջոցառումը։ Նամակը ստացել եմ նախորդ օրը։ Ինքը հստակ պլանավորած է եղել, որ այդ ժամին պիտի գնա։ Հետո տեսել է, որ մենք գնացել ենք գաղտագողի նստել է մեքենան ու եկել է հուշահամալիր։ Նկար էր ուզում ստանալ՝ ստացավ, ոնց որ Եռաբլուրում մեր հերոսածին ծնողներին ծեծի ենթարկելով` հանում էին պանթեոնից, որ Փաշինյանը գա ծնկի գա։ Հիմա եկավ, որ պատկեր ստանա, տեսան Վեհափառ Հայրն էլ է գալիս, ջղագռգռվեցին ու հրամայեցին չթողնել վերջինիս մտնել Սարդարապատ»,-հայտարարել է պատգամավորը։