06 Հոտ
2024
12.4° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գնում ենք ՆԳՆ՝ Վահե Ղազարյանից պարզաբանումներ ստանալու. Բագրատ սրբազան

Գնում ենք ՆԳՆ՝ Վահե Ղազարյանից պարզաբանումներ ստանալու. Բագրատ սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ գնում են ՆԳՆ։

«Որոշակի հարցադրում կա անելու, հասկանալու՝ ՆԳՆ նախարա՞րն է հրաման տալիս, թե՞ իրեն են հրաման տալիս։ Ողևորվում ենք ՆԳՆ, արդեն ասել եմ՝ լավ եմ ծանոթ Վահե Ղազարյանին։ Գնում եմ, որ պատասխան տան բոլորիս այս անտերության զգացման համար, այս երկիրը իրենց հոր տնից բերած լինելու զգացումը պիտի վերանա»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

Նա ասել է, որ ճանաչում է Վահե Ղազարյանի ողջ շրջապատին ու գնում է բոլորի անունից պատասխան ստանալու։

«Նրանք մեզ ոչ միայն բացատրություն, այլև պատասխան պիտի տան։ Մեր աստիճանն ու թիրախը մեկն է, բայց կողքի բոլոր շոշափուկները պիտի կտրվեն։ Ո՞ւմ միջոցով է իրականացվում, իրար վրա գցելով են ապրում։ Երեկ այնտեղ ինչոր մարդիկ ասել են, որ աշխատակազմն է կարգավորում, բայց աշխատակազմն է հրամայե՞լ պատ կազմել, խանգարել։ Հասկացանք, որ «Հայկական ժամանակն է» հրահանգ տալիս, անում եք։ Փողոցներում հավաքվածների՞ն էլ է աշխատակազմը վերնագիր տվել»,-ասել է Սրբազանը: