23 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր թիրախը ՆԳ նախարարը չէ, երկրում կա մեկը, որը ներքին խաղաղությանն է խանգարում. Բագրատ Սրբազան

Մեր թիրախը ՆԳ նախարարը չէ, երկրում կա մեկը, որը ներքին խաղաղությանն է խանգարում. Բագրատ Սրբազան

Գնահատական ենք տվել ոստիկանական գործունեությանը, մեր թիրախը ՆԳ նախարարը չէ։ Մեր երկրում կա մեկը, ով խանգարում է մեր ներքին խաղաղությանը, գողանում է մեր հանգստությունը. ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` ՆԳՆ շենքի մոտ։

«Ուզում եմ նաև իր (Նիկոլ Փաշինյանի-խմբ.) գործընկերոջը՝ Ադրբեջանի նախագահին, ասել, որ իրեն կարգի հրավիրի, որովհետև նա երեկ հայտարարել է, որ Հայաստանը պիտի ճանաչի, այսպես կոչված, Խոջալուի (Իվանյան) ցեղասպանությունը։ Ես համոզված չեմ, որ այս մարդիկ չեն կատարի այս պահանջը, նույնիսկ պատասխան չեն տվել։ Հիմա ուզում եմ ուղերձ հղել այստեղի կառավարության ղեկավարին և իր՝ ադրբեջանցի գործընկերոջը՝ հատկապես( Հայաստանում դու բանակցող կողմ չունես, Իլհամ Ալի՛և, մենք գիտենք, որ դու գերի ու ստրուկ ունես Հայաստանում, որ ինչ թելադրում ես, կատարում է։ Հստակ ասում եմ քեզ, որ Հայաստանում քո գործընկերը այլևս որևէ իրավասություն չունի, դու էլ քեզ խելոք պահիր, մինչև կգանք, կասենք՝ որտեղ, ինչ կա»,-ասել է Սրբազանը՝ դիմելով Ադրբեջանի նախագահին, ապա շարունակել է իր ելույթը արդեն դիմելով Վահե Ղազարյանին և ոստիկանական ուժերի ներկայացուցիչներին։

«Ես Վահե Ղազարյանին եմ դիմում, մարդ, որի հետ հաց եմ կիսել տարբեր առիթներով, երևի հիմա ինքը մեզ նախկին բարեկամ է համարում, բայց կապ չունի, ես եկել եմ որպես Տավուշում ծառայող հոգևորական, և որպես տղամարդ, եկել եմ՝ խոսենք։ Հուսամ, որ Վահե Ղազարյանը կիջնի ներքև՝ պատասխան տալու այս ամենի համար»,-նշել է նա։

Սրբազանը նշել է, որ պետք է պատասխան տան ոստիկանների վայրագությունների համար:

«Ադքան տղամարդկություն կա՞ ձեր մեջ, որ 30 հոգով մեկ մարդ եք ծեծում։ Փողոցում էլ ընդունված չէ, գիտե՞ք։ Գիտեմ, որ դուք եթե տուն էլ գնում եք ,այնտեղ էլ են ասում, որ ոչ մի ձևով ընդունելի չէ ձեր արածը»,-նշել է Սրբազանը։