14 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շարքից դուրս եկած երկաթգիծ, փլուզված կամուրջներ ու ճանապարհներ․ Լոռու աղետը՝ ֆոտոշարքով

Շարքից դուրս եկած երկաթգիծ, փլուզված կամուրջներ ու ճանապարհներ․ Լոռու աղետը՝ ֆոտոշարքով

Լոռիում աղետից վնասված կամուրջների պատճառով 7 բնակավայր շարունակում է կտրված մնալ արտաքին աշխարհից։

Որոշ հատվածներում ճանապարհաշինական ընկերություններն են աշխատում, աշխատում է նաև ծանր տեխնիկա։ Գազի վթարային ծառայությունը փորձում է լուծել գազամատակարարման հարցում առաջացած խնդիրները։

Մինչև Ախթալա և մինչև սահման ճանապարհը վերականգվել է՝ որոշ հատվածներում մի գծով, որոշակի սահմանափակումներով։

Մի շարք հատվածներում կան հենապատերի, կողնակների փլուզումներ, կան երթևեկելի հատվածների մասնակի կամ ամբողջական՝ 2 գոտով փլուզումներ։

Որոշ հատվածներում երկաթգիծն է դուրս եկել շարքից, էլեկտրասյուներն ու երկաթուղու հատվածները հայտնվել են գետում։

Ճանապարհի փլուզման հետևանքով փակվել է դեպի քաղաքի նոր գերեզմանատուն տանող ճապարհը։

Ջրի հոսանքը տարել է Ախթալայի կամուրջի մի մասը, իսկ մյուս մասը վթարային է դարձել։

Զուգահեռ քաղաքի կենտրոնական հատվածում մաքրման աշխատանքները շարունակվում են, Ալավերդու ավտոկայանի տարածքում աշխատում է տեխնիկան, հետևից լվացման աշխատանքներ են իրականացնում փրկարարները։

 Պահուստավորվում է մեծ քանակի սնունդ, ալյուր, ջուր, հաց՝ ընտանիքներին օգնելու համար։

Ընտանիքների կարիքները գնահատվել են ըստ ընտանիքի կազմի, ըստ անհրաժեշտության՝ բնակիչներին հատկացվել են նաև հիգիենիկ պարագաներ, մանկական կեր, տակդիրներ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ