23 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դուք զենք վերցրեք, կանգնեք իմ կողքին, միասին գնանք․ ԳՇ պետը՝ լրագրողին

Դուք զենք վերցրեք, կանգնեք իմ կողքին, միասին գնանք․ ԳՇ պետը՝ լրագրողին

Ծառայություն իրականացնում են Սահմանապահ զորքերը, Զինված ուժերն էլ իրենց նախորոշված հատվածներում կատարում են իրենց խնդիրը․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի Էդուարդ Ասրյանը։

Լրագրողները ԳՇ պետին բազմաթիվ հարցեր են տվել Տավուշում իրականացված սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների վերաբերյալ, Ջերմուկում ստեղծված իրավիճակի մասին, սակայն Ասրյանը խուսափել է պատասխանել հարցերին։
 
«Բանակն այնտեղ է, բանակը չի կարող ոչ մի տեղից դուրս գալ։ Սահմանապահ զորքերը, որտեղ իրականացնում են ծառայություն, ևս բանակի պատասխանատվության գոտի է, որտեղ մենք պատրաստ ենք իրականացնել պաշտպանություն»,- ասել է ԳՇ պետը։
 
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Տավուշից հանձնված տարածքները դե յուրե Հայաստանի տարածք չէին, Ասրյանը պատասխանել է․ «Այո, վստահ եմ»։
 
«Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք, կանգնեք իմ կողքը ու միասին կգնանք»,- լրագրողներից մեկի հարցին, թե ինչու ադրբեջանական զորքը մինչև հիմա դուրս չի եկել Ջերմուկի տարածքից, պատասխանել է ԳՇ պետը։