23 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դուք վախկոտ ղեկավարի եք պաշտպանում, որը թշնամու դիմաց ձեզ չի պաշտպանելու․ Բագրատ սրբազան

Դուք վախկոտ ղեկավարի եք պաշտպանում, որը թշնամու դիմաց ձեզ չի պաշտպանելու․ Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանը ոստիկանական պատնեշին մոտենալով հորդորեց չթաթախվել անօրինական հրամանները կատարելու գործի մեջ, քանի որ այսօր կան մարդիկ, որոնք խուլիգանություն են անում. «Այս օրերը ցույց տվեցին նաև, որ կան խուլիգանական խմբեր, որոնք ձեր անունից են հանդես գալիս՝ տարբեր բերետներով, նրանք պետք է ուղղակիորեն հեռացվեն ձեր շարքերից, որպեսզի ձեր անունը չարատավորեն։ Դրանք խուլիգնական խմբեր են։ Դուք տղամարդիկ եք, վստահ եմ փողոցում էլ մեծացել եք, ինչպես մեզանից շատերը։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, պատասխանն էլ գիտեմ։ 30-40 հոգով մեկ հոգու ծեծելը ի՞նչ է նշանակում։ Խուլիգանի պես։ Ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է դրանք տղա էլ չեն, տղամարդ էլ չեն։ Որևէ արժեք չունեն էդ մարդիկ, ու նրանք ձեր շարքերում են։ Նրանք զբաղված են միայն ստախոսի թիկունքը պահելով։ Եվ ձեզ էլ լծել են այդ գործին, որպեսզի դուք էլ արատավորման մեջ գտնվեք»,- ասաց սրբազանը։

Բագրատ սրբազանը նշեց, որ հիմա ոստիկանները պաշտպանում են մի մարդու, որի պատճառով զոհվել են իրենց ծառայակից ընկերները։

«Երեկ չէ առաջին օրը  ամենայն հայոց Կաթողիկոսի մուտքն է արգելվել Սարդարապատի հուշահամալիր։ Ու դա արվել է ձեր միջոցով։ Տղերք, առավոտ կանուխ էսքան շարքերով ի՞նչ գործ ունեք այստեղ։ Ու՞մ թիկունքը պահում եք, հասցրել է այնպիսի աստիճանի երկիրը, որ Սարդարապատն էլ է պղծվել։ Եվ տղամարդկություն չունենալով հրահագներ է տալիս ձեզ ։ Ձեզ դարձրել են գործիք։ Ասել են՝ փող ենք տալիս, գնացեք ինչ ուզում ենք արեք, բռունցքով խփեք՝ նկարեք, ասֆալտի վրա մարդկանց գլուխը սեղմեք՝ նկարեք։ Դուք վախկոտ ղեկավարի եք պաշտպանում, որը թշնամու դիմաց ձեզ չի պաշտպանելու»,- շեշտեց նա։