25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է՝ երբվանից Վրաստան մուտք գործելու համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը

Հայտնի է՝ երբվանից Վրաստան մուտք գործելու համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը

Վրաստանում ՀՀ դեսպանությունից պարզաբանում են տարածել Վրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման վերաբերյալ:

«Վրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ լրացուցիչ պարզաբանում է ստացել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից առ այն, որ «Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին» համապատասխան որոշման ընդունման և ուժի մեջ մտնելու համար ժամկետ է սահմանվել 2026թ. հունվարի 1-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։