08 Հլս
2024
31° c ԵՐԵՎԱՆ
25.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը  շարունակում է փակ մնալ

Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը  շարունակում է փակ մնալ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը։

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։