25 Նոյ
2024
8.8° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ին Թուրքիայի և Ադրբեջանի հավատարմության գինն Արցախն էր. Euractiv

ՌԴ-ին Թուրքիայի և Ադրբեջանի հավատարմության գինն Արցախն էր. Euractiv

Հայաստանում հաճախ անտեսված զարգացումները ցույց են տալիս, թե ինչպես արևմտյան քաղաքականություն մշակողները չեն կարողանում հասկանալ և հակազդել ռուսական քարոզչամեքենայի աճող բարդությանը. գրում է Euractiv-ը։

Ըստ հոդվածի՝ ոչ մի տեղ այս ձախողումն այնքան ընդգծված չի եղել, որքան Հայաստանի համատեքստում։ Ռուսական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսության՝ էներգետիկայի, հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և ֆինանսների բացարձակ վերահսկողությունը Կրեմլին թույլ է տվել գրեթե անսահմանափակ ազդեցություն ունենալ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։

«Կրեմլին անհրաժեշտ էր պատրվակ՝ դավաճանելու իր պայմանագրային դաշնակցին՝ Հայաստանին, հօգուտ նորահայտ բիզնես գործընկերոջ՝ Ադրբեջանի, որը միլիարդավոր դոլարների առաջադեմ սպառազինություն է գնել և մասնակցել փողերի լվացման հսկայական գործողությանը, որը հայտնի է որպես «Ռուսական լվացքատուն»:

Պատմությունը, որ Հայաստանը գնացել է «գունավոր հեղափոխության» ճանապարհով, քողարկվելու կատարյալ միջոց էր նման անցման համար: Ապացույցներ կան, որ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինին դեռևս 2015 թվականին։ 2018-ի հեղափոխությունը գործնականում արվել է Սարգսյանի ծանրակշիռ վարչակազմի կողմից մաքուր կազմակերպված բեմականացման շրջանակներում, հազարավոր ցուցարարների աջակցությամբ, այդ թվում՝ ռուսական հսկա ընկերությունների, և Կրեմլի չեզոք դիրքորոշմամբ: Հետաքրքիր է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին լուրերից հետո», – նշվել է հոդվածում։

Այնուամենայնիվ, երբ Փաշինյանը եկավ իշխանության, նա և նրա թիմը որակավորվեցին որպես «սորոսականներ»: Մասնավոր զրույցի ժամանակ ԱՄՆ հետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյան սա անվանել է «ԿԳԲի խաղատախտակի ստանդարտ գործողություն»:

Այնուամենայնիվ, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը փաստացիորեն Արցախը հանձնեց Ադրբեջանին, Վլադիմիր Պուտինը և բոլոր ռուս քարոզիչները ամեն ինչ արեցին՝ աջակցելու Փաշինյանին՝ վախենալով Հայաստանում հանրային վրդովմունքից, որը սպառնում էր նրան տապալել։ Պատերազմի ավարտից հետ այն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այն անվանել է «հաջողված օպերացիա», իսկ ռուս բարձրաստիճան գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը նշել է. «Մենք օգնեցինք Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը։Մենք կատարել ենք մեր խնդիրը»: Ավելի ուշ պարզ է դարձել, որ Ռուսաստանին անհրաժեշտ էր ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի հավատարմությունը Ուկրաինա ներխուժման ժամանակ։ Այդ հավատարմության գինը Արցախն էր։ Պուտինը Ուկրաինա ներխուժելուց երկու օր առաջ ստորագրել է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։

Մինչ օրս Փաշինյանի կապերը Ռուսաստանի հետ շարունակում են ամուր մնալ։ Հակառակ փորձագետների պնդումների՝ Փաշինյանը ոչինչ չի արել Հայաստանի վրա Ռուսաստանի վերահսկողությունը որևէ իմաստալից և անշրջելի ձևով վիճարկելու համար։