Ոստիկանությունը երթի մասնակիցներին թույլ չի տալիս մտնել Դեմիրճյան փողոց
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այս պահին գտնվում են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, որտեղ ոստիկաններն արգելում են երթի մասնակիցներին առաջ շարժվել։
Նշենք, որ շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաքից հետո երթով շարժվել են ԱԺ շենքի մոտ։
Ոստիկանները երթի մասնակիցներին հորդորել են շարժվել այլ ուղղությամբ։ Այս պահին բանակցություններ են ընթանում շարժման ղեկավարների և ոստիկանների միջև։