17 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս փորձագետների կարծիքով՝ ՀՀ-ն ռուսական ռազմաբազան մտադիր է փոխարինել ամերիկյանով

Ռուս փորձագետների կարծիքով՝ ՀՀ-ն ռուսական ռազմաբազան մտադիր է փոխարինել ամերիկյանով

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը համարում է, որ Փաշինյանը միշտ եղել է արևմտամետ քաղաքական գործիչ, հիմա պարզապես ուզում է օգտվել այս պահից և իրավիճակը շրջել դեպի Արևմուտք։

«Փաշինյանը շատ կցանկանար, որ Հայաստանը դառնա Եվրամիության և ՆԱՏՕի անդամ, այնտեղ տեղակայվեն թե՛ ԱՄՆի, թե՛ Ֆրանսիայի ռազմակայանները»,- կարծում է քաղաքագետը։

Փորձագետ Օլեգ Նոգինսկին համարում է, որ ԱՄՆն իրականում գումար է հատկացնում Անդրկովկասում տարբեր նախագծերի համար։ Միևնույն ժամանակ, արևմտյան մամուլը գրում է նաև, որ շուտով Երևանի հենց կենտրոնում կարող է հայտնվել ամերիկյան ռազմաբազա։ Այն տեղակայվելու է ամերիկյան դեսպանատան տարածքում։ Սա ԱՄՆի ամենամեծ դեսպանատներից մեկն է աշխարհում։

«Իհարկե, նրանք կփորձեն այնտեղ տեղակայել իրենց հենակետերը։ Նրանք Հայաստանին կհամոզեն դուրս մղել մեր զինվորականներին այնտեղից։ Հիմա արդեն պատրաստվում են օդանավակայանից հեռացնել մեր սահմանապահներին։ Ամերիկացիները Հայաստանից կստեղծեն երկրորդ Ուկրաինան»,- նշել է առաջին աստիճանի կապիտան Վասիլի Ֆատիգարովը։