20 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երեք օր շարունակ փակ է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը

Երեք օր շարունակ փակ է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամներն ու քաղաքացիներն արդեն երեք օր է փակ են պահում Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը` ի նշան բողոքի:

Նախաձեռնության անդամները  Բագրատ սրբազանի գլխավորությամբ հայտարարել էին, որ սկսում են Կառավարությանն անվստահություն հայտնելու փուլը, որից հետո ընդիմադիր 33 պատգամավորների ստորագրությամբ ԱԺ էր ներկայացվել արտահերթ նիստ հրավիրելու և օրակարգում կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին միջնորդություն, որը մերժվել էր: Ավելի ուշ պարզ դարձավ, որ օրենիքի ուժով նիստը կկայանա հունիսի 17-ին։

Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները կիրակի օրը հրավիրված հանրահավաքից հետո քայլերթով ուղաևորվել էին Բաղրամյան պողոտա, որտեղ հանդիպելով ոստիկանական մեծաթիվ ուժերի, տեղում վրաններ էին տեղադրել ու հայտարարել, որ մնում են փողոցում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ