Նրանք մարդիկ են, որոնք մոռացել են իրենց անցյալը, տված խոստումները. Մետաքսե Հակոբյան
Շատ հստակ էր գիշերը երևում ներկայիս իշխանությունների տարբերությունը և նրանց, որոնք բարիկադներից այս կողմ են կանգնած․ լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Նրանք արդեն որևէ չափ ու սահման չեն թողել, նրանք աստղային հիվանդությամբ են տառապում, երեկ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու արտահերթ նիստին: Եթե նրանք ներկայացնում են ժողովրդի շահերը, ապա մոռացել են, որ պատգամավորներն ունեն պարտավորություններ հենց ժողովրդի առջև: Թող մասնակցեն նիստերին ու կարողանան հիմնավոր պարազաբանել` ինչու՞ են դեմ այս գործընթացին, ինչու՞ այստեղ կանգանծը ժողովուրդ չէ, և ինչու՞ են իրենք դեմ գնում այստեղ կանգնաժ «ոչ ժողովրդին»»,- ասել է Հակոբյանը անդրադառնալով ՔՊ-ական այն պատգամավորներին, որոնք պնդում են, թե փողոցում ոչ թե ժողովուրդն է, այլ որոշակի խմբակ։
«Իրականում նրանք մարդիկ են, որոնք մոռացել են իրենց անցյալը, իրենց տված խոստումները»,- ասել է Հակոբյանը։