08 Մայ
2025
11.9° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի ԱԳ նախարարը և ՌԴ ԱՀԾ տնօրենը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները

Թուրքիայի ԱԳ նախարարը և ՌԴ ԱՀԾ տնօրենը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները

Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։ Այս մասին հայտնում է Sabah թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիդանը բանակցություններ է վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Ըստ աղբյուրների՝ հանդիպումների ժամանակ քննարկվել են Ուկրաինայում կարգավորումը, իրավիճակը Գազայի հատվածում, Սիրիայում և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները։

Ռազմագերիներ