Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու որոշում է կայացվել
ԱՀ ներկայացուցչության շենքին մոտ գտնվող Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու որոշում է կայացվել քննիչի կողմից։
Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով, վարույթը որն իրականացնում էր քննիչը, կապ չունի նախագահին սպասարկող ավտոմեքենայի հետ, հնչեցվող հարցերին քննիչը հստակ պարզաբանում չի տվել։
Նույն մեքենան ամիսներ առաջ այդ վարույթի շրջանակներում քննիչի կողմից վերցվել և դատարանի որոշմամբ հետախուզվել էր, սակայն քննությանը հետաքրքրող որևէ տվյալ կամ նյութ չի հայտնաբերվել։