ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ հանդիպել է Նիժնի Նովգորոդում ընթացող ԲՐԻՔՍ-ի շրջանակներում։ Նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության արդի հարցերի վերաբերյալ իրենց օրակարգը։ Հատուկ շեշտադրվել է սերտ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունն՝ ի շահ ընթացիկ խնդիրների լուծման, կապերի հետագա ընդլայնման և փոխգործակցության հեռանկարների որոնման։
Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի հիմնական ասպեկտներին, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում, ինչպես նաև որոշ միջազգային հարթակներում։