Սրբազանին հաջողվեց միավորել տարբեր քաղաքական ուժերի, որոնք նորմալ դեպքում իրար կողք չէին նստի. Արմեն Մանվելյան
Բագրատ սրբազանը կարողացավ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների միավորել, ովքեր նորմալ այլ պայմաններում իրար կողքի չէին էլ նստի․ ABC media-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։
«Սրբազան հորը հաջողվել է բոլորին հավաքել, սա շատ կարևոր հանգամանք է նման շարժման հաջողության համար։ Առաջին անգամ ՀՀ-ում տեղի է ունենում քաղաքական գործընթաց, որն ունի հստակ կերպով ընդգծված լիդեր, և նրա առաջնորդությունը շատ կարևոր է սա նույնպես միավորիչ կարևոր հանգամանք է, որի շնորհիվ շատ-շատ մարդիկ աջակցում են իրեն»,-ասել է Մանվելյանը։
Խոսելով միջազգային արձագանքների մասին` Մանվելյանն առանձնացրել է Թուրքիայի ու Ադրբեջանի արձագանքները, որոնք աջակցում են գործող ռեժիմին։
«Թուրքիան հստակ կերպով նշել է, որ Հայաստանի թշնամին հայկական Սփյուռքն է։ Սփյուռքը որպես թշնամի փորձում է ներկայացնել նաև գործող քաղաքական ռեժիմը, այս առումով Էրդողանն ու գործող քաղաքական ռեժիմը նույն գծի վրա են»,- ասել է Մանվելյանը։
Ըստ նրա՝ մնացածը հանդես են գալիս որպես դիտորդ։
Մանրամասները` տեսանյութում։