26 Նոյ
2024
6° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս՝ քայլելով «ուկրաինական ճանապարհով». Լեոնիդ Սլուցկի

Հայաստանի ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս՝ քայլելով «ուկրաինական ճանապարհով». Լեոնիդ Սլուցկի

Հավաքական Արևմուտքի երկրները Հայաստանը ներքաշում են իրենց ազդեցության ուղեծիր բացառապես Ռուսաստանին «ռազմավարական պարտության» մատնելու համար. NEWS. ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այլ երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը Երևանի ներքին խնդիրն է։ Պատգամավորը հավելել է, որ Արևմուտքում չեն թաքցնում ԱՄՆ-ի «բարեկամների ակումբ» ընդունելության գինը՝ հակառուսական կուրսի անցումը: «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, հետևելով արևմտյան ալիքին, մեծ սխալ է թույլ տալիս և, փաստորեն, քայլում է «ուկրաինական ճանապարհով»՝ դավաճանելով իր ժողովրդի շահերը և դարավոր բարեկամական կապերը»,- եզրափակել է Սլուցկին։ 

Ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Սկաչկոյի կարծիքով՝ Հարավային Կովկասում Արևմուտքը դիմում է մարտավարության, որը նախկինում մեկ անգամ չէ, որ կիրառել է այլ տարածաշրջաններում։ Նրա խոսքով՝ երբ Վաշինգտոնը ցանկանում է ավելի լավ վերահսկել տարածաշրջանը, այնտեղ քաոս է ստեղծում: Դա տեղի ունեցավ Ուկրաինայի հետ: Նույնը կարող է լինել Հայաստանում, որտեղից ԱՄՆ-ն կարող է սպառնալ ոչ միայն Ռուսաստանին, այլև՝ Իրանին ու Թուրքիային։ Սա ինտեգրված մոտեցում է: