Աբրահամ Գասպարյանին բաժին են տեղափոխել արնաշաղախ, պատառոտված հագուստով ու առանց կոշիկների
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանին Բաղրամյան–Դեմիրճյան հատվածից բերման ենթարկելիս ծեծել են, ապա Քանաքեռ–Զեյթունի ոստիկանական բաժին տեղափոխել արնաշաղախ, պատառոտված հագուստով, առանց կոշիկների։
Նրան չեն հոսպիտալացրել, հեռախոսը վերցրել են ու չեն տեղեկացրել, թե որ բաժին են տանում։
Հիշեցնենք, որ Աբրահամ Գասպարյանին բերման ենթարկելու մասին Բաղրամյան պողոտայում խոսել է նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Աբրահամ Գասպարյանը ձեզ ի՞նչ է արել, որ բերման ենթարկեցիք։ Գողացել եք, առևանգել եք մարդկանց։ Գիտեմ, որ Աբրահամն իմ կողքն էր, իսկ հիմա չկա, իրավապաշտպաններին խնդրում եմ զբաղվել այդ հարցով»,-դիմելով ասել էր Սրբազանը։