Աբրահամ Գասպարյանը դաժան ծեծի է ենթարկվել, հանցանքի մասին հաղորդում ենք ներկայացնելու․ փաստաբան
Աբրահամ Գասպարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիրբերետավորների կողմից, անօրինականություն ու առերևույթ հանցագործություն է տեղի ունեցել․ ABC media–ի հետ զրույցում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, դոցենտ Աբրահամ Գասպարյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանը։
«Այս պահին պարոն Գասպարյանը ազատ է արձակվել։ Քրեաիրավական գործընթաց իր նկատմամբ չկա։ Հակառակն է լինելու, այդ կարմիրբերետավորներն են պատասխան տալու։ Խոստանում եմ՝ ամբողջ գործիքակազմը գործի են դնելու։ Պարոն Գասպարյանն ի վիճակի չէ։ Հիմա տեղափոխում ենք մոտակա հիվանդանոց, որպեսզի համապատասխան ստուգում անցնի, հետազոտվի»,- ասել է Գրիգորյանը։
Նա նշել է, որ նախապատրաստվում են հանցանքի մասին հաղորդում ներկայացնել, այդ թվում՝ գողության մասով․ կարմիրբերետավորները գողացել են վզի շղթան։