Աբրահամ Գասպարյանին հոսպիտալացնում են․ ուղեղի ցնցում և կողոսկրերի կոտրվածք ունի
Բերման ենթարկվելու ընթացքում դաժան ծեծի ենթարկված Աբրահամ Գասպարյանը հոսպիտալացվել է։ Նա կողոսկրերի կոտրվածք ունի, գլխուղեղի ցնցում է ախտորոշվել, փափուկ հյուսվածքների բազմաթիվ սալջարդեր է ստացել։
Հիշեցնենք, որ ոստիկանությունից դուրս գալուց հետո նրա փաստաբան Տիգրան Գրիգորյանը տեղեկացրել է, որ պատրաստվում են հանցանքի մասին հաղորդում ներկայացնել կարմիրբերետավորների նկատմամբ։