Մենք այնքան ջերմություն ենք ներդրել մեր հարաբերություններում, որ խելահեղ գլուխներին չի հաջողվի փչացնել դրանք․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այն ամենը ինչ վերաբերում է երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի ներքաղաքական հարցերին, այս կամ այն ինքնիշխան պետության ներքին գործն է։
«Ինչ վերաբերում է ՀՀ-ին, հայ ժողովրդին, մեզ համար միշտ եղել է առաջնահերթությունների շարքում մի շարք պատճառներով՝ պատմական, տնտեսական, աշխարհաքաղաքական։ Դրանք միշտ կառուցվել են իրավահավասարության հիման վրա, միմյանց հետքարքրությունները հաշվի առնելով, տարածաշրջանում իրավիճակի բարդության ընկալմամբ։ Շատերը քիչ բան չեն արել երկկողմանի հարաբերությունների վատթարացման համար, սակայն ՌԴ-ն արել է ամեն բան, որպեսզի այդ փորձերն ի զուր լինեն՝ ի հակառակ ոչ ադեկվատ, հաճախ շատ վիրավորական հայտարարությունների մեր հասցեին։ Այդ քայլերը ուղղված են եղել երկկողմ հարաբերությունների խզմանը և ռեկաշետով հարվածել են հենց հայ ժողովրդին, տարածաշրջանային անվտանգությանը, որի համար այնքան մարդկային կյանքեր և ճակատագրեր են զոհաբերվել․․․ այդ ամենը պետք է հաշվի առնել։ Մենք դուրս ենք քաշում մեր հարաբերությունները բոլոր վիճակներից, որոնց մեջ փորձել են դրանք գցել խելահեղ գլուխները, ովքեր կամ ոչնչի մասին չեն մտածել, կամ մտածել են փողերի, կամ սեփական ամբիցիաների մասին։ Վստահ եղեք՝ Հայաստանի հետ միշտ ընկերություն ենք անելու, զարգացնելու ենք հարաբերությունները, քանի որ խոսքը ոչ թե կոնկրետ բացառիկ անձանց մասին է, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են քաղաքական դաշտում, այլ խոսքը ժողովրդի մասին է, երկու երկրների մասին է։ Մենք այնքան ջերմություն ենք ներդրել մեր հարաբերություններում, որ ոչ ոքի չի հաջողվի փչացնել դրանք»։