26 Նոյ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էժանագին բառախաղ․ ՀԱՊԿ-ն արդեն վերադարձե՞լ է ՀՀ, որ կարելի լինի այնտեղից դուրս գալ․ Զախարովա

Էժանագին բառախաղ․ ՀԱՊԿ-ն արդեն վերադարձե՞լ է ՀՀ, որ կարելի լինի այնտեղից դուրս գալ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունը։

«Ես հիշում եմ, որ ոչ այնքան վաղուց ներկայիս քաղաքական ղեկավարները հայտարարում էին, թե ՀԱՊԿն է դուս եկել ՀՀից։ Կցանկանային ճշտել՝ ՀԱՊԿն արդեն վերադարձե՞լ է ՀՀ, որ կարելի լինի այնտեղից դուրս գալ։ Ինձ թվում է այս բառախաղն անարժանապատիվ է և էժանագին։ Կան պետության ռազմավարական հետաքրքրություններ, կան խնդիրներ, որոնց տարածաշրջանին դեռ չի հաջողվել հրաժեշտ տալ։ Ահա, թե ինչի մասին է պետք մտածել՝ ապահովության, ռազավարական համագործակցության, այդ տարածաշրջանում կայունության, այդ տարածաշրջանի զարգացման», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ Հարավային Կովկասն ունի ամեն բան բազմակենտրոն աշխարհի մաս դառնալու համար։