23 Սեպ
2024
18.1° c ԵՐԵՎԱՆ
17.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսի ԱԳՆ-ում չեն հասկանում՝ Մինսկ ի՞նչ կապ ունի Փաշինյանի լուրջ հուզական սթրեսի հետ

Բելառուսի ԱԳՆ-ում չեն հասկանում՝ Մինսկ ի՞նչ կապ ունի Փաշինյանի լուրջ հուզական սթրեսի հետ

Բելառուսի ԱԳՆն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկի վերաբերյալ հայտարարությունները որակել է որպես «անհեռատես»։ Այս մասին հայտարարել է Բելառուսի դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

Նրա խոսքով՝ բոլորը տեսնում են, թե Հայաստանում որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը, որքան արագ է սրվում առճակատումը հանրապետության ներսում։

«Տարբեր մարդիկ տարբեր դիմադրողականություն ունեն լուրջ հուզական սթրեսի նկատմամբ, և դա հասկանալի է։ Բայց մենք չե՞նք հասկանում, թե ի՞նչ կապ ունի Բելառուսը դրա հետ»,- ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը: