Փաշինյանի երկակի ստանդարտները․ Բելառուսը մեղավոր է, Թուրքիան՝ ոչ
Ողորմելի և ճղճիմ, այսպես են նկարագրում փորձագետները Փաշինյանի երեկվա հայտարարություններն ու կեցվածքը ԱԺ-ում: Թող Բելոռուսի նախագահը հայ ժողովրդից ներողություն խնդրի, պահանջել է Փաշինյանը, իսկ Փաշինյանի՝ արժանապատիվ ղեկավարի կերպարում ներկայանալը մասնագետների մոտ ծիծաղ է առաջացնում, հիշեցնում են՝ մեկ տարի առաջ էր, որ Ադրբեջանին սատարող Թուրքիայի ղեկավարի երդմնակալությանն էր մասնակցում, այդ ժամանակ արժանապատվության հարց չկա՞ր։ Մանրամասները՝ տեսանյութում։