23 Սեպ
2024
24.3° c ԵՐԵՎԱՆ
24.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախից տարհանված 4 ռեանիմոբիլները նվիրաբերվել են Հայաստանին

Արցախից տարհանված 4 ռեանիմոբիլները նվիրաբերվել են Հայաստանին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել Արցախի Հանրապետության սեփականություն հանդիսացող հերթական տրանսպորտային միջոցների խմբաքանակը․ այս մասին տեղեկացնում  է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր՝ հունիսի 14-ին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել Արցախի Հանրապետության սեփականություն հանդիսացող հերթական տրանսպորտային միջոցների խմբաքանակը՝ 4 ռեանիմոբիլ (Mersedes-Benz Sprinter 316CDI-2012, Mersedes-Benz Sprinter-2012, Mersedes-Benz Sprinter-2006, Ford ICU-2020), որոնք Արցախից տարհանվել էին 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո:

Հիշեցնենք, որ մինչև այս ՀՀ կառավարությանն էր նվիրաբերվել հատուկ տրանսպորտային միջոցներ, որոնք ուղղվել են առողջապահության, արտաքին գործերի, ներքին գործերի նախարարությունների և այլ գերատեսչությունների կարիքների ապահովմանը:

Հրապարակմանը կցվում են այդ տրանսպորտային միջոցների ցանկերը»,- ասված է հայտարարության մեջ։