23 Սեպ
2024
23.3° c ԵՐԵՎԱՆ
24.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել Բաղրամյան պողոտայում ձեռքը կորցրած Եսայի Քարամյանի կնոջ հետ

ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել Բաղրամյան պողոտայում ձեռքը կորցրած Եսայի Քարամյանի կնոջ հետ

«Մարդու  իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր  հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։

Հավաքների ազատության իրավունքին և վնասվածք ստացած անձանց առնչվող բոլոր հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։ ՄԻՊ աշխատակազմը պարբերաբար տեղեկատվություն է ստանում վնասվածք ստացած անձանց, այդ թվում՝ Եսայի Քարամյանի առողջական վիճակի մասին:

Ոստիկանության կողմից հատուկ միջոցների (լուսաձայնային նռնակների) կիրառման իրավաչափության հարցը Պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնված քննարկման ընթացակարգի շրջանակում ուսումնասիրվում է ՄԻՊ աշխատակազմում։ Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ»,- ասված է ՄԻՊ հայտարարությունում։