Բաքվում խոշտանգել են Ռուբեն Վարդանյանին․ խախտվել են միջազգային կոնվենցիաներ
Բաքվի բանտում խոշտանգել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրան ստիպել են երկար ժամանակ կանգնած մնալ, զրկել են ջրից, լվացվելու և զգեստափոխվելու հնարավորությունից: Ընտանիքն է ահազանգել։ Մարդու իրավունքների մի շարք եվրոպական կոնվենցիաներ են խախտվել, ասում է Օրբելյանը։ Արամ Օրբելյանը մանրամասնել է՝ ինչ պիտի անի ՀՀ-ն, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի և պատժի Ադրբեջանին։ Մանրամասները՝ տեսանյութում։