Տեղի է ունենում «Արարատյան ալյանսի շուրջը» համաժողովը
Ընթանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հիմնած «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի կազմակերպած «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովը։ Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի անվտանգային մարտահրավերների վերաբերյալ հարցեր:
Հատուկ անդրադարձ կկատարվի սահմազատման գործընթացին, Սահմանադրության փոփոխությանը, «խաղաղության» պայմանագրի կնքման գործընթացին, Արցախի հիմախնդրին, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը վերաբերող հարցերին։ Բանախոսներն են՝ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, փաստաբան Արամ Օրբելյանը, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Հրավիրված են հասարակական-քաղաքական գործիչներ, հայաստանյան և միջազգային փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։ Համաժողովին մասնակցում են նաև Ռուսաստանի հայերի միության տարածքային բաժանմունքների ղեկավարներն ու ներկայացուցիչները։