Զանգվածային ձերբակալությունների ալիք է սկսվել. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել` տեղեկացնելով ՀՀ տարածքում տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունների մասին։
«Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք։ Մարտունի, Գավառ, Վանաձոր, Ուջան, Երևան…»,-գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ-ից տեղեկացրել էին կուսակցության մարզային գրասենյակներում ընթացող խուզարկությունների, բերման ենթարկված դաշնակցականների մասին։