21 Հնս
2024
ABCMEDIA
Հասկանալով, որ մեր դիմաց արնախում մարդիկ են, որոշեցինք վերաձևակերպել շարժումը. Բագրատ սրբազան

Հասկանալով, որ մեր դիմաց արնախում մարդիկ են, որոշեցինք վերաձևակերպել շարժումը. Բագրատ սրբազան

Արյան տենչը, որ գոյություն ունի իշխանության մեջ, բոլորդ տեսել եք, տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի ու իր շրջապատի մի քանի հոգու վրա է. հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Վերջնականապես հասկանալով, որ մեր դիմաց ինչպիսի արյունախում մարդիկ են կանգնած` որոշեցինք վերաձևակերպել և վերադասավորել մեր շարժման տրամաբանությունը։ Շատ շուտով այդ մասին նաև կիմանաք»,- ասել է նա։

Սրբազանի խոսքով` իր ներկայությունը հրապարակում կամ փողոցում իր համար անհասկանալի է, իսկ շատերի համար` ինչ որ տեղ անընդունելի։ 

«Սա եղել է աղաղակ, ճիչ, կոչ` որևէ կերպով ցույց տալու, որ մեր կյանքի փոփոխությունը ոչ թե հնարավոր է կամ անհնար, այլ անhրաժեշտ է։ Քառակուսի սենյակներում նստելով չի լինելու ոչ մի բան։  Ես հարմարվող չեմ եղել ու չեմ էլ լինելու ու վստահ եմ, որ մեր շարժումը հասնելու է իր նպատակակետին»,- ասել է նա։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ շարժումը միայն իշխանափոխության համար չէ։

«Սա քաղաքակրթական ու արժեքների փոփոխության մասին է, կյանքի փոփոխության մասին է, ազգային ազատագրական, հոգևոր վերելքի մասին է, այս բառերը դուրս են գրվել մեր կյանքից հիմա»,- նշել է Սրբազանը։