23 Սեպ
2024
18.1° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանների գործողություններից վիրավորված քաղաքացիներին դատաբժիշկ չի այցելել, փորձում են կոծկել․ Բագրատ սրբազան

Ոստիկանների գործողություններից վիրավորված քաղաքացիներին դատաբժիշկ չի այցելել, փորձում են կոծկել․ Բագրատ սրբազան

Ժողովրդին կոչ եմ արել հանդարտվելու, որովհետև լավ էի հասկանում, որ թիկունքում արդեն գնդակներով զինված զորքեր էին կանգնած․ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` Բաղրամյան պողոտայում մեկնարկող հավաքի ընթացքում։

Նրա խոսքով՝ այդ իրավիճակի մեջ էլ իրենց գործած ամբողջ բռնությունների դիմաց մոտ երեսուն ռումբ է նետվել ժողովրդի վրա, որոնք արդեն ինչպես պարզ է դարձել. ժամկետանց էին:

«Ոստիկանները կիրառել են միջոցներ, որոնք անթույլատրելի են եղել: Մեզ այս շենքերը հետաքրքիր չեն, ես դա բազմիցս ասել եմ, այդ շենքերում գործող մարդիկ պետք է գան ու պատասխան տան: Մեր նպատակը եղել է շրջափակել ու չթողնել, որ մարդիկ, հանգիստ գնան իրենց սև գործը կատարելու»,-ասել է Սրբազանը:

Նա նաև նշել է, որ մինչև երեկ գիշերը ոստիկանության գործողություններից վիրավորում ստացած քաղաքացիներին դատաբժիշկ չի այցելել։

«Իրենք ամեն գնով փորձում են տեղի ունեցածը կոծկել։ Բայց բռնություն գործածներից բոլորի դեմքերը նույնականացված են և մենք սկսելու ենք իրավական գործընթաց»,-տեղեկացրել է Սրբազանը: