Զախարովան չի տեսնում, որ Ադրբեջանում բանտարկված Արցախի պաշտոնյաների ազատ արձակման հարցը քննարկվի հայ-ադրբեջանական շփումների ժամանակ
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ռուս-ադրբեջանական շփումների ժամանակ բարձրացվում է Ադրբեջանում բանտարկության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի և Արցախի այլ պշտոնյաների ազատ արձակման հարցը, հայտարարել է․ «Ես չեմ տեսնում, որ այդ հարց բարձրացվի հայ-ադրբեջանական շփումների ժամանակ։ Եթե տրամադրեք նման տեղեկություններ, կարծում եմ՝ օգտակար կլինի դա իմանալը։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ռուսական քաղաքացիությունից։ Նման հարցերը, կարծում եմ, պետք է ուղղել Բաքվին և Երևանին։ Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման օգտին՝ եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում»։