22 Սեպ
2024
22.2° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը նկատել է խաղաղ համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից շարունակվող առաջընթացը և ընդգծել համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը։

Նա կրկնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կողմերի համար օգտակար ցանկացած ձևով: Ընդգծելով ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ պետքարտուղարը կարևորել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունը ընդհանուր կլիմայական և էներգետիկ նպատակների շուրջ՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել COP29-ի հաջողության հասնելու հարցում:

Նա կոչ է արել նորացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև: Բլինքենը կրկին ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորություններին և ազատ արձակի բոլոր անարդարացիորեն բանտարկվածներին։