30 Հնս
2024
ABCMEDIA
Ադրբեջանն ամռան վերջին և աշնանը հակված է մեծացնելու սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին․ Stratfor

Ադրբեջանն ամռան վերջին և աշնանը հակված է մեծացնելու սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին․ Stratfor

Stratfor վերլուծական կենտրոնն անդրադարձել է նոր Սահմանադրություն մշակելու և հաստատելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին։ Ինչպես նշվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինում Հայաստանից պահանջել է հանել Լեռնային Ղարաբաղի հետ միավորման մասին հիշատակումը Հայաստանի հիմնարար օրենքից, որը խաղաղության համաձայնագրի նախապայմանն է: Սա ևս մեկ քաղաքական վիճելի քայլ է, որը նպատակ ունի հետ պահել Բաքվին առաջիկա ամիսներին սադրիչ գործողություններից կամ էսկալացիայից:

Այդուհանդերձ, Ադրբեջանը հակված է մեծացնելու սադրիչ կրակոցները ամառվա վերջին և վաղ աշնանը, և Փաշինյանի հայտարարությունը, դժվար թե, վերացնի այդ ռիսկը:

«Ընդդիմությունը կծաղրի այդ քայլը և կորակավորի որպես զիջում, սակայն Փաշինյանը և նրա կողմնակիցները դա կներկայացնեն որպես Հայաստանի նոր ժողովրդավարական կուրսը ապահովելու և ժամանակակից Հայաստան ստեղծելու հնարավորություն», – կանխատեսում է կենտրոնը:

Forbes-ն, իր հերթին, գրել է, որ արդեն ապացուցված է, որ 2020-ականները ճակատագրական են Հարավային Կովկասի երկրների համար: Ինչպես նշվել է, Արցախում պատերազմից հետո այժմ ՀՀն փորձում է աստիճանաբար նվազեցնել ռազմական տեխնիկայի իր մեծ կախվածությունը Ռուսաստանից: Վերջինս, հավանաբար, զգալի ժամանակ կխլի: Վերջին շրջանում ՀՀն զինտեխնիկա է գնել Ֆրանսիայից և Հնդկաստանից։ Այնուամենայնիվ, այս ձեռքբերումներից և ոչ մեկը, թերևս, չի փոխի ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, ինչը տեսանելի ապագայում կմնա Ադրբեջանի օգտին: