Ադրբեջանը Հայաստանին 2 հայ զինծառայողի դիակ-մասունք է փոխանցել․ ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանը հայկական կողմին 2 զինծառայողի դիակ-մասունք է փոխանցել։
«Սույն թվականի հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ»,-ասված է հաղորդագրության տեքստում։