01 Հլս
2024
18.4° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի դուրս գալու հարցը չի քննարկվել ՀԱՊԿ-ի նիստին. Լավրով

Հայաստանի դուրս գալու հարցը չի քննարկվել ՀԱՊԿ-ի նիստին. Լավրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու կարգը ասոցիացիայի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել։ Այս մասին ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր հետևանքների մասին հարցին՝ Լավրովը նշել է. «Գուշակությունները դիվանգիտության ավանդույթներից չեն: Այո՛, այսօր հայ նախարարը չի եղել նիստին, սակայն Հայաստանից որևէ փաստաթուղթ, որևէ պաշտոնական քայլ չի եղել, որն անհրաժեշտ կդարձներ քննարկել չեղած բանի հետևանքները»։