28 Հնս
2024
ABCMEDIA
ԵՄ երկրները կսկսեն պատժամիջոցների 15-րդ փաթեթը մշակել

ԵՄ երկրները կսկսեն պատժամիջոցների 15-րդ փաթեթը մշակել

Ռուսաստանի դեմ սահմանափակումների 14-րդ փաթեթն ընդունելուց անմիջապես հետո ԵՄ-ն քննարկում է պատժամիջոցների 15-րդ փաթեթի մշակման մասին․ Այս մասին տեղեկացրել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։

«Հաջորդ փաթեթի վրա աշխատանքները կսկսվեն անմիջապես»,- ընդգծել է նա։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե որ ոլորտների վրա կազդի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Նա պարզաբանել է, որ այն կապված է լինելու ռազմարդյունաբերական համալիրի, ֆինանսական ու էներգետիկ ոլորտների հետ։