29 Դեկ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
5.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Վրաստանը շարունակի այդ քաղաքականությունը, ԵՄ-ն «կփակի դուռը» այդ երկրի առաջ. Բորել

Եթե Վրաստանը շարունակի այդ քաղաքականությունը, ԵՄ-ն «կփակի դուռը» այդ երկրի առաջ. Բորել

ԵՄ-ն «կփակի դուռը» Վրաստանի համար, եթե այս երկրի իշխանությունները շարունակեն իրենց քաղաքականությունը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Վրաստանի ժողովրդի համար ճանապարհը բաց է դեպի ԵՄ, սակայն, եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այս ճանապարհը կփակվի։

Այսօր ԵՄ երկրները կոնկրետ որոշումներ չեն կայացնում, մենք խոսում ենք իրավիճակի և հնարավոր միջոցների քննարկման մասին, բայց շուտով Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությունը, շփումները բարձր քաղաքական մակարդակով, ֆինանսական աջակցությունը կարող են սահմանափակվել»,- ասել է նա մինչև ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկը։

Նա հավելել է, որ նման միջոցառումները «չպետք է ազդեն բնակչության վրա»։