17 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետդեպի ներկայացուցիչը չի ցանկացել մեկնաբանել Ալիևի և Բլինքենի դիվանագիտական մասնավոր զրույցը

Պետդեպի ներկայացուցիչը չի ցանկացել մեկնաբանել Ալիևի և Բլինքենի դիվանագիտական մասնավոր զրույցը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ չի մեկնաբել Էնթոնի Բլինքենի զանգը Իլհամ Ալիևին՝ նշելով․ «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել մասնավոր դիվանագիտական խոսակցությունը, սակայն մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև ներգրավվածությանը և լուծելու այդ վեճը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը նկատել է խաղաղ համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից շարունակվող առաջընթացը և ընդգծել համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը։ Պաշտոնյան ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը։