Հայաստանում փախստական երեխաների և նրանց ընտանիքների հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ սուր. UNICEF
Ներկայումս Հայաստանում փախստականների թիվը 115,257 է, որից 36,000-ը՝ երեխա․ նշված է UNICEF-ի՝ ՀՀ-ում հումանիտար իրավիճակի վերաբրյալ զեկույցում: Ըստ զեկույցի՝ փախստկանները լքել են Արցախը 2023 թվականի սեպտեմբերի վերջին կամ տեղահանվել են Լաչինի միջանցքով 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ միանալով 2020 թվականի հակամարտությունից հետո տեղահանված 26,700-ին։
«2023 թվականի սեպտեմբերին Լաչինի միջանցքով լայնածավալ ներհոսքից հետո
Հայաստանում փախստական երեխաների և նրանց ընտանիքների հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ սուր և պահանջում է մարդասիրական օգնություն
և պաշտպանություն՝ դեռևս հրատապ կարիքները բավարարելու և տուժած մարդկանց համար խիստ անհրաժեշտ ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար», – նշված է զեկույցում: