24 Նոյ
2024
8.4° c ԵՐԵՎԱՆ
10.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրապետության մի շարք գետերի ավազաններում սպասվում են ջրի ելքերի մեծացումներ և հեղեղումներ

Հանրապետության մի շարք գետերի ավազաններում սպասվում են ջրի ելքերի մեծացումներ և հեղեղումներ

Հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ․ այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության ազգային կենտրոնը։

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ։

Կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։