21 Սեպ
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
18.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևի խոսքն ընդամենն ինչ-որ քարտուղարուհու մասին է, ով ստորացնում է սեփական ազգը․ Զախարովան՝ Արմեն Գրիգորյանի մասին

Երևի խոսքն ընդամենն ինչ-որ քարտուղարուհու մասին է, ով ստորացնում է սեփական ազգը․ Զախարովան՝ Արմեն Գրիգորյանի մասին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային ճեպազրույցի ժամանակ խնդրել են մեկնաբանել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե «Ռուսաստանը եկել, հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին և հետ է գնացել։ Այդ ժամանակ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից»։

Զախարովան նախ զարմանք է արտահայտել, ապա՝ հարցրել․ «Ինչպե՞ս է կոչվում այդ մարդը։ Երևի խոսքն ընդամենն ինչ-որ քարտուղարուհու մասին է։ Կան բաներ, որոնք անհնար է մեկնաբանել՝ չունենալով բժշկական կրթություն։ Կարևորն այն է, որ, լինելով իշխանության ներկայացուցիչ, նման գործիչները ստորացնում են սեփական ազգը։ ՀՀ քաղաքացիները պաշտպանել են իրենց տարածքը, կյանքեր են տվել, համարել են դա պատմականորեն կարևոր։ ՀՀ-ի՝ որպես պետության գաղափարախոսությունն այդ թեզերի վրա է կառուցվել երկար տարիներ։ Նրանք արձագանքել են քաղաքական, հասարակական գործիչների կոչերին։ Նրանք գիտեին՝ ինչու՞ են գնում կռիվ, ինչի՞ համար են զոհաբերում իրենց բարեկեցությունը, ինչի՞ են դատապարտում իրենց կանանց և երեխաներին՝ այրիության և որբության։ Ինչպե՞ս կարելի է նրանց հիշատակը նման ցինիկ կերպով դավաճանել, զրոյացնել այն, ինչ ՀՀ-ում անվանվում էր սխրանք։ Ո՞վ է տվել մարդկանց՝ ակնհայտորեն ժամանակավոր, նստած դրսից սնուցման վրա, այսպես վիրավորել սեփական ազգը», – նշել է Զախարովան։