29 Դեկ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նախագահական ընտրություններից մեկ օր առաջ թեկնածուներից մեկը հայտարարել է պայքարից հրաժարվելու մասին

Իրանի նախագահական ընտրություններից մեկ օր առաջ թեկնածուներից մեկը հայտարարել է պայքարից հրաժարվելու մասին

Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հայտարարել է, որ հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից․ այս մասին նա գրել է իր X-ի միկրոբլոգում:

«Հեղափոխության ուժերի միասնությունը պահպանելու համար և ի պատասխան Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհրդի խնդրանքի, ես հրաժարվում եմ շարունակել իմ ուղին և հուսով եմ, որ իմ երեք եղբայրները կօգտվեն առիթից՝ միավորվելու համար»,- ասված է ուղերձում։

Ղազիզադե Հաշեմիի խոսքով՝ այժմ իր պարտականությունն է «պահպանել երկրի շահերը»։

Իր հայտարարության վերջում նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին, իր համախոհներին, նախընտրական շտաբի անդամներին և հույս հայտնել, որ երկիրը կշարունակի մահացած նախագահ Էբրահիմ Ռայիսիի ընթացքը։

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։ Նախագահական մրցարշավին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած 80 մարդկանցից Սահմանադրության պահապանների խորհուրդն ընտրել է միայն վեց թեկնածուի, որոնցից մեկը Իսլամական Հանրապետության փոխնախագահ Ղազիզադե Հաշեմին էր։