
Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը
Վրացական կողմը միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը․ այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Մենք մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, և ես ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության ջատագով»,-նշել է Դարչիաշվիլին՝ պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։